AM
5 May 2011 - 07:59 AMT

Աննա Մնացականյան. Գործատուները խուսափում են որբերին աշխատանք տրամադրելուց

Գործատուները խուսափում են մանկատան շրջանավարտներին աշխատանք տրամադրելուց: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Երևանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը: «Գործատուների մոտ կան վաղուց ստեղծված կարծրատիպեր, որ որբ երեխան գող ու ավազակ է, և վախենում են գործ առաջարկելուց: Եթե առաջ մենք դեմ էինք, որ մանկատան շրջանավարտը թաքցնի իր ինքնությունը, ապա այժմ մենք դրան կողմ ենք», -ասել է Մնացականյանը: Նա նաև հավելել է, որ այդ կարծրատիպերը պայմանավորված են նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող զանազան սերիալներով, որոնք ցույց չեն տալիս հայ մանկատան շրջանավարտների իսկական էությունը: