Մայիսի 10-ին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տեղի կունենա «2010-11թթ. Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի եզրափակիչ փւլը: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը, Երևանին ու մարզերի կրթության վարչությունները, «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագիրը, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիան, Ռուսաստանցի հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Մրցույթի ըտրական փուլը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի բոլոր մարզերում: 200 մասնակիցներից եզրափակիչ փուլին կմասնակցի 30 ուսուցիչ:
Պարգևատրման արարողությանը կմասնացեն ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության գծով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Նատալյա Երյոմենկոն, ՀՀ կրթության ու գիտության նախարարության գլխավոր մասնագետ. «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի խմաբգիր, մանկավարժական գիտությունների դոկտոր Բելլա Եսաջանյանը, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը:
Մրցույթը Հայաստանում անց է կացվում արդեն երկրորդ անգամ, հայտնում է ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: