Երևանում տեղի է ունեցել «Գեորգիևյան ժապավենի քայլերթ» երիտասարդական ակցիան, որը կազմակերպել են «Միասին» երիտասարդական շարժումը, Հայաստանում ռուս հայրենակիցների երիտասարդական կազմակերպությունը և «Երիտասարդություն» երիտասարդական կազմակերպությունը:
Ակցիայի մասնակիցներն անցել են Երևանի փողոցներով` անցորդներին և վարորդներին բաժանելով Գեորգիևյան ժապավեններ: «Մենք ցանկանում ենք քաղաքը պարուրել հաղթանակի ոգով»,- լրագրողներին հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը` «Միասին» շարժման ակտիվիստ Տիգրան Հովհաննիսյանը:
Իր հերթին Հայաստանում ռուս հայրենակիցների երիտասարդական կազմակերպության նախագահ Օլեգ Բարնաշովը հայտարարել է, որ այդ ակցիան նպատակ ունի ընդգծել հայ և ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությունը և եղբայրությունը, որոնք ուսի ուսի տված կռվել են ՀՄՊ տարիներին: Նա նաև նշել է, որ շատ խորհրդանշական է, որ ակցիան տեղի է ունենում մայիսի 7-ին, երբ նշվում է սուրբ Գեորգիի օրը: Ակցիայի մասնակիցները Հովհաննես Թումանյանի արձանի մոտից շարժվել են դեպի Հաղթանակ զբոսայգի անհայտ զինվորի գերեզման, որտեղ ծաղիկներ են դրել Հավերժական կրակի մոտ: