AM
11 May 2011 - 08:34 AMT

Երևանում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. ընդհանուր պատմություն՝ ընդհանուր հերոսներ» կլոր սեղանը

Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնը, Ռուսաստանի բուհերի շրջանավարտների միության աջակցությամբ և «Միասին» երիտասարդական շարժման ու Հայաստանի ռուս հայրենակիցների երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ, մայիսի 12-ին կանցկացնի «Ռուսաստան-Հայաստան. ընդհանուր պատմություն՝ ընդհանուր հերոսներ» թեմայով կլոր սեղանը:

Կլոր սեղանի նպատակն է՝ Ռուսաստանի ու Հայաստանի հայտնի գործիչների կյանքի ու գործունեության օրինակով ցույց տալ անհատի դերն ու տեղը միջպետական միասնության խնդիրների լուծման հարցում, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: