AM
12 May 2011 - 06:30 AMT

Սևանի թերակղզում շարունակվում է հանրային լողափի ստեղծման գործընթացը

Մամուլում հաղորդագրություն է եղել այն մասին, թե իբր մայիսի 8-ին Սևան քաղաքի ոստիկանության աշխատակիցները կանխել են թերակղզում ապօրինի զանգվածային ծառահատումը: Այդ առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի ունեցածը ոչ թե ապօրինի ծառահատում է, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, և աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլև շարունակվում են Սևանա լճի, որի մակարդակը տարեցտարի բարձրանում է, ջրի մաքրությունն ապահովելու նպատակով 2010 թվականին մաքրվել է 174 հա ջրածածկ տարածք, իսկ այս տարի նախատեսվում է անտառամաքրման աշխատանքներ իրականացնել մոտ 283 հա տարածքի վրա: Ներկայում ծառերից և թփերից մաքրվում է 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքը: Մայիսի 8-ին մաքրման աշխատանքներ էին կատարվել ու նաև շարունակվում են հանրային լողափերի համար ընտրված տարածքներում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումով Սևանա լճի ափին ստեղծվելու են հանրային լողափեր: Այդ նպատակով կօգտագործվեն Սևանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտար տարածքը և 1,47 հեկտար` թերակղզու հատվածում:

Սևանա լճի ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով բնապահպանության նախարարությունը անտառտնկման աշխատանքներ է իրականացնում առափնյա բարձրադիր հատվածներում, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: