AM
12 May 2011 - 06:51 AMT

ՀՀ կառավարության շենքի ետևում աշտարա՞կ է կառուցվելու

Facebook-ում սկսվել է «Փրկենք Հանարպետության հրապարակը» նախաձեռնությունը, որը տևելու է մայիսի 13-31-ը: Ինչպես նշվում է ակցիայի նախաձեռնության հեղինակների հայտարարությունում, տեղեկատվություն է հայտնվել, որ Հանրապետության հրապարակում ՀՀ կառավարության շենքի ետնամասում, որը նախագծվել է Ալեքսանդր Թամանյանի կողմից, աշտարակ է կառուցվելու: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է և սխալ: Խմբին արդեն միացել է շուրջ 450 մարդ: