Մայիսի 28-29 Երևանում անցավ Հայաստանի ինտելեկտւալ խաղերի առաջին երիտասարական առաջնությունը, որը լիցենզավորված է Ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից: Առաջնության ծրագրում ընդգրկված էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-Ռինգ», «Իմ խաղը» ինտելեկտուալ խաղերը: Առաջնությունը վարում էր հայտնի գիտակ, Ակումբների միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, Բելառուսի ինտելեկտուալ ակումբների լիգայի տնօրեն Պավել Զաբավսկին:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Զաբավսկին նշեց, որ տպավորված է առաջնության կազմակերպչական մասից և հայկական թիմերի ուժից: «Տարեց տարի ինտելեկտուալ շարժումը նոր թափ է ստանում, և շատ հաճելի է, որ ազգային թիմեր են հայտնվում, որոնք ի վիճակի են խաղալ միջազգային մակարդակով», նկատել է նա, հավելելով, որ նմանատիպ բան տեղի էր ունենում Բելառուսում մոտ 5 տարի առաջ: Նա ընդգծել է, որ շատ կարևոր է, որ այս զանգվածից սկսեն նոր աստղեր հայտնվել: Զաբավսկու խոսքերով, շարժումը զարգանում է, քանզի դա արդեն տենդենց է:
Հայաստանի երիտասարդական առաջնությունում մասնակցեցին 27 թիմ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հաղթող ճանաչվեց «Մաֆիոզի» թիմը, «Բրեյն-Ռինգ»-ում ամենից ուժեղը «Սիրիուսն էր», իսկ «Իմ խաղ»-ում հաղթող ճանաչվեց Էդգար Մարկոսյանը «Մաֆիոզի» թմից: Երիտասարդական առաջնությունը կազմակերպվել է Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Կազմկերպիչները հատուկ նշեցին առաջնության կայացման հարցում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, պատգամավոր Կարեն Ավագյանի ներդրումը, ում անունից հատուկ մրցանակ է հանձնվել: