AM
1 June 2011 - 11:34 AMT

Մինչև 35 տարեկան հայ գիտնականները հնարավորություն ունեն ֆինանսական աջակցություն ստանալու

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը հայտարարում է բարձր Ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքների երիտասարդ մինչև 35 տարեկան հեղինակների կամ համահեղինակների խրախուսման ծրագիր:

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրին կարող են մասնակցել միջազգային գիտական պարբերականներում 2010թ. ընթացքում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ մինչև 35 տարեկան քաղաքացիները:

Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է Ազդեցության Գործակցի` ըստ բնագավառների նորմավորված հաշվարկային մեթոդաբանությամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը: