AM
1 June 2011 - 16:43 AMT

Տարվա սկզբից սկսած ռուս ազգայնականները սպանել են 11, վիրավորել` 55 մարդ

Տարվա սկզբից սկսած Ռուսաստանում, իրավապաշտպանների տվյալներով, այլատյացության հողի վրա կատարված հարձակումների արդյունքում զոհվել է 11 մարդ, առնվազն 55-ը վիրավորվել են: «Սովա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, միայն այս տարվա մայիսին նեոազգայնականների գործողություններից առնվազն տաս մարդ է տուժել, նրանցից մեկը` Հայաստանի քաղաքացին զոհվել է:

Հարձակումների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում և Պոդմոսկովյեում: Իրավապաշտպանները գտնում են, որ Ռուսաստանում արմատական-ազգայնական խմբավորումների մի քանի տասնյակ հազարավոր ակտիվիստներ են գործում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: