AM
2 June 2011 - 04:06 AMT

Հայաստանում կնշեն ռուսական պոեզիայի «Դրանում Ռուսաստանը ձեռք բերեց ամեն ինչ» տոնը

Հունիսի 5-ին Գերգերա գյուղի մոտ` Պուշկինի լեռնանցքում գտնվող հուշարձան-աղբյուրի մոտ կկայանա ռուսական պոեզիայի «Դրանում Ռուսաստանը ձեռք բերեց ամեն ինչ» հանրապետական տոնակատարությունը` նվիրված Ռուսաց լեզվի միասնական օրվան:

Տոնական միջոցառումը կբացեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը և Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը: Պատվավոր հյուր կդառնա Ռուսաստանից ժամանած տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Բալանդինը: Կներկայացվեն ուսանողների և դպրոցականների, ստեղծագործական կոլեկտիվների, մանկական համույթների, ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներ: Տոնակատարության ավարտին հուշարձան-աղբյուրի մոտ ծաղիկներ կդրվեն:

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 400 մարդ` հայկական բուհերի և Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողներ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների, Պրիվոլնոե գյուղի դպրոցների աշակերտներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչներ: