Հունիսի 11-ին Երևանի Կասկադի այգում` Ա. Թամանյանի արձանից մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում կայանալու է բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ: Այն կազմակերպվել է «Ֆլեշմոբ Դիվիզիայի» կողմից արդեն երկրորդ անգամ:
Ընթերցանությունը տևելու է 15-20 րոպե: Ֆլեշմոբին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները կնթերցեն իրենց սիրելի գիրքը: