Հունիսի 5-ին «ԴԱՖ» թիմը դարձել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Երևանի բաց առաջանության հաղթող: «ԴԱՖ»-ը 60 հնարավորից հավաքել է 39 միավոր և 4 միավորով առաջ անցել «Պերեզագրուզկա» թիմից: Երրորդ տեղը զբաղեցրել է «Հայաստան» թիմը, մրցաշարին մասնակցել են 21 թիմեր Երևանից և Գյումրից:
Առաջնությունում որոշվել են Հայաստանի ապագա առաջնության վերջին մասնակիցները, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին: Այդ մասնակիցներից մեկը դարձել է «Ունիկում» թիմը` կազմված հայկական լրատվական գործակալությունների լրագրողներից: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են 28 թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից: