Սեպտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է հայ կոմպոզիտոր Արամ Սաթյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյին մասնակցելու են թատրոն սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և բալետային խումբը. (դիրիժոր Ռուբեն Ասատրյան,
Խմբավար Կարեն Սարգսյան, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյան), ՀՀ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան): Բացի դրանից, ելույթ են ունենալու հայ հայտնի երգիչներ Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը, Արամոն և Էմմա Պետրոսյանը և այլն: Համերգի ընթացքում կցուցադրվեն Լևոն Իվանյանի տեսանյութերը, որոնք պատմելու են կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության և կյանքի մասին:






