«Մոսկվա» կինոթատրոնի աշխատակիցները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել կինոպրեմիերաների մասին: Նախօրեին PanARMENIAN.Net-ի թղթակիցը զանգահարել է կինոթատրոն՝ ցանկանալով տեղեկանալ, թե ինչ պրեմիերաներ են սպասվում առաջիկայում, սակայն կինոթատրոնի աշխատակիցը պատասխանել է, որ չի կարող տեղեկություններ հաղորդել:
Նշենք, որ մինչև վերջերս կիոնթատրոնը հայտնում էր, թե ինչ ֆիլմեր կցուցադրվեն Երևանում պրեմիերայից 1-2 ամիս առաջ: Սակայն, դեպքեր են եղել, երբ տրամադրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը: Օրինակ, ասվել է, որ «Հարրի Փոթերը և մահվան ընծաները. մաս 2» ֆիլմի պրեմիերան պետք է տեղի ունենար հուլիսի 29-ին, սակայն մեկ շաբաթ անց ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղափոխվեց հուլիսի 15: Արդյունքում պրեմիերան տեղի ունեցավ հուլիսի 21-ին:
Հավանաբար, ելնելով սեփական դառը փորձից, կինոթատրոնի աշխատակիցները որոշել են ռիսկի չդիմել և տեղեկություններ չհաղորդել:






