24 Նոյեմբեր 2015 • 15:05 AMT
«Շունչ»-ի կոլաժներն արտացոլում են տեղի, տարածության ու ժամանակի շերտերը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 8-ից գործում է «Շունչ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ամերիկահայ արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր 40 ուսանողի խմբակային մեծածավալ նախագիծը: Այն իրենից ներկայացնում է նոր տեխնոլոգիաների և ձեռքի աշախատանքի համադրության արդյունքում ստեղծած 125 ֆոտոկոլաժ՝ կազմված 4 հիմնական հատվածից՝ «Երկրաշունչ և երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»: Նախագծի հեղինակ Վազգեն Բրուտյանը պատմում է ցուցահանդեսի գաղափարի և աշխատանքների ստեղծման մասին։