6 Սեպտեմբեր 2023 • 11:03 AMT
Իդրամը բոլորի համար է
Իդրամը Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածն է, ունի ավելի քան մի քանի հարյուր հազար ակտիվ օգտատեր։ Մի շարք մարզերում ևս հնարավոր է վճարել Իդրամով։ Օգտատերերը կհաստատեն, որ այսօր արդեն հնարավոր է առանց գրպանում կամ դրամապանակում անգամ մի դրամ ունենալու օգտվել Հայաստանում առկա գրեթե բոլոր ծառայություններից, կատարել անհրաժեշտ գնումներ թե՛ սննդի, թե՛ հագուստի խանութներից, օգտվել ռեստորաններից և նույնիսկ էլեկտրոնային թեյավճար թողնել։