22 Հունիս 2017 • 11:30 AMT
Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում
Ալբերտո Կրեյնը բրազիլական ջիու-ջիցուի 5-րդ ստիճանի սև գոտի ունի: Կռվել է ԱՄՆ-ի Ultimate Fighting առաջնությունում, King of the Cage և Ring of Fire ակադեմիաների թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն է, ունի բազմաթիվ նվաճումներ թե որպես ջիու-ջիցու ու խառը մարտարվեստի մարզիկ, թե որպես մարզիչ:
Հունիսի սկզբին Ալբերտո Կրեյնը Հայաստան էր եկել՝ երկիրը տեսնելու և այստեղ բրազիլական ջիու-ջիցու մարզվողների հետ ծանոթանալու համար: PanARMENIAN.Net-ը զրուցել է հայտնի մարտիկի ու մարզչի հետ: