AM
13 Փետրվար 2025 - 12:53 AMT

Արարատից մինչև Անի, բարեբեր վիշապից մինչև տապալված օձ. Հայկական թղթադրամը՝ ազգային խորհրդանիշ

13 Փետրվար 2025 - 12:53 AMT

Այս կարևոր առաքելությունն իրականացնելու համար կառավարությանը կից ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի առջև դրված էր նոր թղթադրամների էսքիզների մշակման և տպագրության նախապատրաստման բարդ խնդիրը։ Խմբի կազմում ընդգրկվեցին տաղանդավոր նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը, Հակոբ Կոջոյանը, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանը (ով հետագայում դարձավ ՀՀ ֆինանսների նախարարը), ինժեներ Գրիգոր Աղաբաբյանը։

Հայկական թղթադրամների ընդհանուր գեղարվեստական հայեցակարգի և ձևանմուշների պատրաստման պատասխանատվությունը հանձնվեց մասնավորապես Արշակ Ֆեթվաճյանին։ Սա պատահական ընտրություն չէր, քանի որ այդ ժամանակաշրջանում նա արդեն ճանաչված նկարիչ էր հայ իրականության մեջ։

Տարածել