
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի նավթային պաշարների բաշխումը. ամենամեծ ծավալով նավթը՝ համաշխարհային նավթի պաշարի մոտ 19%-ը, տիրապետում է Վենեսուելան՝ 303 մլրդ բարել
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունահանել հանքավայրերի նավթի միայն 30-40%-ը, քանի որ մնացած մասն ամուր «կպած է» ապարներին

💳 Իսկ Visa ցանցին միացած կրիպտո-քարտերով կատարված ծախսերն անցած տարում աճել են 525%-ով. գրեթե բոլոր գործարքները կատարվել են USDT և USDC սթեյբլքոիններով, որը թույլ է տալիս օգտատերերին խուսափել կրիպտոյի կուրսերի տատանողականությունից՝ https://tinyurl.com/nhrdbh4p
🔓 2026-ին ֆինտեխում հաջորդ մեծ թռիչքը լինելու է agentic AI-ը, բայց ոչ փակ համակարգերում. OpenAI-ը, Anthropic-ը և Block-ը Linux Foundation-ի հետ ստեղծել են Agentic AI Foundation, որի նպատակը բաց ստանդարտների ձևավորումն է, որպեսզի AI-ագենտները կարողանան աշխատել տարբեր ֆինանսական հարթակների միջև՝ https://tinyurl.com/yy9jucwp
🪙 Ճապոնիան էլ նպատակ ունի 2026-ը դարձնել թվային տնտեսության տարի, ու կառավարությունն առաջարկում է այն ինտեգրել ֆոնդային բորսաներում. նպատակը պարզ է՝ կրիպտոն չպետք է գործի ֆինանսական համակարգից դուրս, այլ պետք է լինի նույն կանոններով ու ներդրողների պաշտպանությամբ, ինչ արժեթղթերը՝ https://tinyurl.com/ystdr5y3
👛 Կրիպտոֆոնդերը 2025-ին ներգրավել են $47.2 մլրդ, սակայն Bitcoin-ի դերը շուկայում թուլացել է. ներդրողների հիմնական ուշադրությունը տեղափոխվել է Ethereum-ի, XRP-ի և Solana-ի վրա, որոնք գրանցել են եռանիշ աճ՝ https://tinyurl.com/5n8yhkus
🕶️ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Վենեսուելան մոտ 600,000 Bitcoin ունի, որի մի մասը գոյացել է 2018-ի մոտ 73 տոննա ոսկու վաճառքից. կա նաև պնդում, որ Վենեսուելայի նավթի վաճառքի վճարումների զգալի մասը կատարվել է USDT-ով, որը հետագայում փոխարկվել է Bitcoin-ի՝ https://tinyurl.com/339uek2s
🎥 Ինչպե՞ս է որոշվում բաժնետոմսի գինը, ինչո՞ւ են դրանք թանկանում կամ էժանանում, ու ինչպե՞ս կարող են դրանք գնվել կամ վաճառվել բրոքերների կողմից ֆոնդային շուկաներում՝ https://tinyurl.com/4pwmxue2