AM
30 սեպտեմբերի 2024 - 10:47 AMT

Այս քառյակին կարոտած կլինեք. այսքան տարի անց

28 April 2025 - 13:16 AMT

Այս քառյակին կարոտած կլինեք. այսքան տարի անց Սերժը, Դարոնը, Ջոնն ու Շավոն դեռ թարմ տեսք ունեն, չմոռանանք, որ մեր սիրելի ռոքեր բիձուկները 50 անց են (բացի Դարոնից, այս երիտասարդը դեռ 49 տարեկան է, ինչը երևում է նրա դեմքի արտահայտությունից)։ Ընդհանրապես, մենք նկատել ենք այսպիսի հետաքրքիր օրինաչափություն՝ ռոքերները բոլորից թարմ են մնում և նույնիսկ խոր ծերության մեջ տժժցնում են բեմերում (գուցե ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու անկանոն սեռական կյանքն այդքան էլ վատ բաներ չեն, հը՞ն 🤔)։ Բայց մի պահ կտրվենք էքզիստենցիալ հարցերից ու վերադառնանք SOAD-ենց. այս տարի նրանք որոշել են թափ տալ իրենց մորուքների փոշին և մեծ տուրեր անցկացնել, օրերս ավարտվեց հարավամերիկյանը՝ նրանք արթնացրին Կոլումբիան, Պերուն, Չիլին, Արգենտինան և Բրազիլիան (այս մեկը՝ երեք անգամ)՝ հավաքելով միլիոնավոր մարդկանց: Առջևում Հյուսիսային Ամերիկայի համերգներն են, իսկ մեզ մնում է նախանձով դիտել այս տեսանյութ