Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել, և դա նշանակում է, որ ընտրվել է նոր Հռոմի պապ՝ այն մարդը, ումից բոլորս կարող ենք պարբերաբար ավելի կաթոլիկ լինել։ Իսկ Լոսի Staples Center-ի բեմից պարբերաբար կրակներ են դուրս գալիս. օրինակ՝ այդպես էր 2017-ին, երբ մի բեմում էին հայտնվել Metallica խմբի արդեն ոչ երիտասարդ, բայց միշտ hot տղաները և անկրկնելի Lady Gaga-ն։ Նման սիմբիոզից ծուխ, կայծեր ու կրակներ էին դուրս գալիս ինչպես փոխաբերական, այնպես էլ բառի ուղիղ իմաստով, բեմում իսկական satanayakan rock porno էր՝ Metallica-ի չհանձնվող Ջեյմս Հեթֆիլդի ու կիսամերկ Գագայի մասնակցությամբ։ Տպավորիչ էր ոչ միայն վիզուալը, այլև բուն կատարումը։ Ի դեպ, Metallica-ն սկսել է իր այս տարվա տուրը, և եթե ունեք ԱՄՆ վիզա, կարող եք տեսնել նրանց հիմա, կամ սպասել ձմեռվան և գնալ Աբու Դաբիի համերգներին