Մարտի 26-31ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվելու է Կովկասյան ֆիլմերի փառատոնը: Այդ օրերի ընթացքում ներկայացվելու են կովկասյան երեք պետությունների լավագույն ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև ֆիլմեր Աբխազիայից և Օսեթիայից:
Փառատոնի կազմակերպիչն է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Փառատոնին Հայաստանը ներկայանալու է Համո Բեկնազարյանի «Պեպո», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և «Մոռացված նախնինների ստվերները», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական և Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» անիմացիոն ֆիլմերով:
Փառատոնին ներկա են գտնվելու ռեժիսորներ Սերժ Ավետիքյանը, Մարինե Զաքարյանը և Հովհաննես Գալստյանը:






