Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այն ճանաչվել է 1961 թ-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից` 9-րդ կոնգրեսի ընթացքում: Օրվա նշանաբանն էր «Թատրոնը որպես փոխըմբռնման և ազգերի միջև խաղաղության ամրապնդման միջոց»: Այդ օրվանից, յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին աշխարհի տարբեր անկյուններում թատրոնները ներկայացնում են իրենց լավագույն բեմադրությունները, զբաղվում են բարեգործական ելույթներով:
Բացի այդ աշխարհի տարբեր երկրներում այդ օրը բացվում են փառատոներ:
1999 թ-ից սկսած, մարտի 27-ին Հայաստանում կազմակերպվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:






