Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքնային ընտրական հանձնաժողովները այս կիրակի համարակալել են իրենց տարածքների տեղամասերը: Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը», երեկվա դրությամբ ԿԸՀ-ն դեռևս չէր հրապարակել տեղամասերի ընդհանուր ցանկը: Սակայն, առանձին ընտրատարածքներում տեղամասերի թվի աճ է տեղի ունեցել: Մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքի տեղամասերի թիվը, 2007-ի ԱԺ ընտրությունների համեմատ, երեքով ավելացել է և դարձել 35, իսկ ընտրողների թիվն ավելացել է մոտ 5 հազար 500-ով: Թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը, 2007-ի համեմատ, ավելացել է մոտ 2 հազարով, իսկ տեղամասերի թիվը՝ երկուսով և դարձել 35:
Թերթը նշում է, որ հնարավոր է այսօր ոստիկանությունը հրապարակի ՀՀ ընտրողների ամբողջական ցանկը, ինչից ամեն բան պարզ կդառնա:






