Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Աստվածամուխ սուրբ գեղարդի դուրսբերմանը, նշել է, որ սրբություններից բխող ուժը հավատացյալներին ներշնչում է հաստատուն քայլել ճշմարիտ ճանապարհով։
«Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։ Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»,– հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Սուրբ Թադեոսի և սուրբ Բարդուղիմեոսի հիշատակության տոնին Մայր Տաճարում մատուցված սուրբ պատարագի ժամանակ Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը հատուկ շեշտել է՝ Հայ առաքելական եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից՝ ճնշումների տակ, հանրային անվստահությունը մեծ է, պետությունն էլ միայն մեղադրում է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այսօր մենք հավաքվել ենք խորը խառնաշփոթի և ցավի մի իրավիճակում։ Եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից՝ ճնշումների տակ։ Հանրային անվստահությունը մեծ է, պետությունը մեղադրում է, եկեղեցին` պաշտպանվում, կասկած է լցվել մթնոլորտ։ Մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի հպարտ կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը քաղաքական օրակարգերը վեր կդասի Ավետարանից և եկեղեցու գործունեությունից», – ասել է հոգևորականը։
Եպիսկոպոսը հորդորել է խուսափել ներքին պառակտումներից,:
«Պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները, միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարդու մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Պիտի հիմնվենք Ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, քաջ լինի, ժողովուրդը՝ խոնարհ, աղոթող, հաստատուն։ Բոլորս միասին պիտի վկայենք իշխանությանը, որ Քրիստոսն է մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Մեր Առաքելական եկեղեցին պարզապես հիացմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացվելու։ Այն չպիտի վերածենք թանգարանի ու փառամոլ անցյալի հուշարձանի, պիտի նորոգենք և կյանք ու սեր հաղորդենք նրան, որպեսզի աստծու սուրբ հոգին կյանք հաղորդի նաև մեզ»,–նշել է եպիսկոպոսը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։






