AM
27 Մարտ 2012 - 07:57 AMT

Տեղի կունենա քննարկում Հրազդանի հանքի շահագործման վերաբերյալ

Երգի պետական թատրոնում այսօր` ժամը 13:00-ին, տեղի կունենա քննարկում «Հրազդանի երկաթի հանքի շահագործման դրական և բացասական կողմերը» թեմայով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են կազմակերպիչ «Անկախության սերունդ» ՀԿ-ից` քննարկումը կսկսվի «Անկախության սերունդ» ՀԿ-ի աշխատակից Մելինե Մաթևոսյանի թեմայի վերաբերյալ զեկուցմամբ: Քննարկմանը կմասնակցեն նաև «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ի նախագահ Մովսես Մանուկյանը, Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյան և այլք: