AM
27 March 2012 - 10:45 AMT

Դրամատիկական թատրոնը կբեմադրի Եղեռնի 100-ամյակին նվիրված պիես

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրության է պատրաստում Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին նույն թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը և թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը:

Նրանց խոսքով ներկայացումը հիմնվելու է Պերճ Զեյթունցյանի պիեսի վրա, և պատմելու է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի 4 մարտիկների մասին:

Պիեսը բեմադրելու է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Բանախոսները չնշեցին ներկայացման անունը, քանի որ այն դեռ հստակ որոշված չէ:

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: