ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ամենայն հավանականությամբ Երևանում բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ կազմում ՌԴ գործողությունները: Չի բացառվում նաև Հայաստանի հարևան Իրանում տիրող իրավիճակի քննարկում:






