ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը բավական ինտենսիվ և ներդաշնակ է աշխատում, և ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիան Եվրամիության մանդատով փոխարինելու մասին հարցը չի դրվում, երեքշաբթի օրը ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է «Ռոսսիա 24 » հեռուստաալիքը:
«Համանախագահների եռյակը բավական կառուցողական է աշխատում, և վերջին ժամանակները բացի շփումների ինտենսիվությունից աճել է նաև փաստաթղթերի ծավալը, որոնք համաձայնեցվում են ամենատարբեր մակարդակներում, ներառյալ ամենաբարձր»,- ասել է Լուկաշևիչը:
Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ-երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման ջանքերի աջակցության վերաբերյալ վկայում է այն մասին, որ կա մանևրելու և հակամարտության կողմերի վրա ազդեցության հնարավորություն: