Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեկնաբանել է գալիք ընտրություններում իր կուսակցության ընտրացուցակը: «Մենք մեր ընտրացուցակը շատ մրցունակ ենք համարում»,-ընդգծել է նա`գալիք ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերին և ընտրացուցակներին նվիրված քննարկման ընթացքում:
Սաֆարյանի խոսքով, ԲՀԿ ցուցակը ներառում է հեղինակավոր քաղաքական գործիչների, տնտեսագետների, իրավաբանների, քաղաքագետների: Նա հավելել է, որ կուսակցության ցուցակում «Հայտնի քաղաքական գործիչներ են, ովքեր մեծ ներդրում են ունեցել կուսակցության կայացման գործում, ինչպես նաև նոր քաղաքական գործիչներ, ովքեր սկսել են համագործակցել մեզ հետ վերջին տարիներին` դառնալով մեր թիմակիցներն ու գաղափարակիցները»:
Սաֆարյանը հատուկ ուշադրություն է դարձրել ընտրացուցակում երիտասադության քանակին, ըդգծելով, որ առաջին քսանյակի 30 տոկոսը երիտասարդ քաղաքական գործիչներ են: «Երիտասարդ քաղաքական գործիչներ են, ովքեր չնայած իրենց տարիքին, բավականին հայտնի են հասարակությանը և հնարավորություն են ստացել իրենց գործերով և քաղաքական տեսակետներով հանդես գալ»,-նկատել է նա:
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ՀԱԿ-ի:






