AM
3 April 2003 - 15:21 AMT

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԴԵԼԻ

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանձնել է իր երկրի ղեկավար Աբդուլ Կալամիի հրավերը պաշտոնական այց կատարել Հնդկաստան: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հրավերն ընդունվել է, եւ այցը նախատեսվում է այս տարվա երկրորդ կեսին: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-հնդկական փոխհարաբերությունները, մասնավորապես գործակցության նոր հնարավորություններն ու համատեղ տնտեսական ծրագրերի իրագործումը: Մտքեր են փոխանակվել նաեւ իրաքյան իրադարձությունների շուրջ: