AM
29 Մարտ 2012 - 08:48 AMT

Հայաստանին սպառնո՞ւմ է ադրբեջանական կենսաբանական ահաբեկչությունը

Հայաստանի դեղատներում հայտնաբերվել է ապակենման մարմին ադրբեջաներեն ներդիրով, միայն այն պատճառով, որ կառավարությունը պարզեցրել է դեղերի ներմուծման կարգը, մարտի 29-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Փոփոխությունները, որ կատարվել են կառավարության 2011թ. մարտին ընդունած «Դեղերի ներմուծման ու արտահանման կարգի հաստատման մասին» օրենքում, հանգեցրեց նրան, որ շուկայում հայտնվել են կեղծ դեղեր: Կառավարության ներմուծած փոփոխությունները թույլ են տալիս ներմուծողներին առանց համապատասխան հետազոտության շուկայում դեղեր իրացնել և պատասխանատվություն չկրել այն բանի համար, թե որտեղ են արտադրված և որ երկրի համար:

«Ապակենման մարմինն արտադրվել է Բելառուսում Ադրբեջանի համար, ավելին, այ կարող է ներկրված լինել Հայաստան, կամ ձեք բերված լինելով Ադրբեջանում, ներկրվել Հայաստան»,-ասել է նա:

Սամվել Զաքարյանը անթույլատրելի է համարել դեղերի ներկրման գործընթացի պարզեցումը: «Դա մտահոգում է մեզ, քանի որ ներկրվում են չգրանցված դեղեր, կա նաև կենսաբանական ահաբեկչության վտանգ»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ ոմանք օգտվեցին ստեղծված «բարենպաստ» վիճակից և սկսեցին կեղծ դեղեր արտադրել, որի համար պատասխանատվության են ենթարկվել: