Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է լրագրողների այն հարցին թե կուսակցությունը ընտրություններից ինչ սպասելիքներ ունի: Նա հայտարարել է, որ իրենք մտադիր են կրկնապատկել իրենց խորհրդարանական տեղերի քանակը: Ըստ նրա, կուսակցությունում ներկայումս կա 160 000 մարդ, և ընտրությունները ցույց կտան, ով քանի ձայն կհավաքի: Նա հաղորդել է, որ ապրիլի 8-ին կուսակցությունը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը ուղղված է հայ հասարկության բոլոր շերտերին:
Նա նաև մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ կուսակցության թվում է նաև ԱԱԽ աշխատակազմի վարորդի անունը: Նա հայտարարել է, որ ցուցակում ներկայացված են հայ հասարակության տարբեր շերտեր և այդ վարորդն ունի երկու բարձրագույն կրթություն:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին, ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ՀԱԿ-ի: ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:






