Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիայի քոլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) տեղի է ունեցել «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի տաղավարը: Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից: Տաղավարը ներկայացնելուն աջակցել են ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայկական մշակութային կազմակերպության հետ համատեղ:
Տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցել են հայկական ուտեսներ: Վերջում ցուցադրվել է տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ այցելուների մոտ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






