Տնտեսական աճն Ադրբեջանում եւ Ղազախստանում ապահովվում է ոչ թե իրականացվող բարեփոխումների հաշվին, այլ այնտեղ արդյունահանվող նավթի անսովոր բարձր գների շնորհիվ: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն հայտարարել է, Համաշխարհային Բանկի փոխնագահ Յոհաննես Լիննը: «Եթե մենք նայենք այդ երկրների տնտեսության այլ ոլորտներին, ես համոզված եմ, որ պատկերը բոլորովին այլ է լինելու», – հայտարարել է նա: