AM
30 March 2012 - 09:00 AMT

Հայաստանում է իտալացի դիրիժոր Ռոբերտո Ջանոլան

Իտալացի հայտնի դիրիժոր Ռոբերտո Ջանոլան այսօր` մարտի 30-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ: Նվագախմբի միանալու է նաև երիտասարդ հարավկորեացի դաշնակահարուհի Հիջունգ Սիմը:

Համերգում հնչելու են Բեթհովենի` «Էգմոնտ» նախերգանքը, Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:

Ռոբերտո Ջանոլան համարվում է երիտասարդ սերնդի ամենախոստումնալից նվագախմբային դիրիժորներից մեկը: 34 տարեկանում նա արդեն հասցրել է ղեկավարել Քարնեգի հոլլում` 3000-անոց հանդիսականի առաջ: Նա արդեն ղեկավարել է աշխարհի 50 նվագախմբեր: Ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Լիբանանում, Թունիսում և այլ երկրներում:

Նա համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Մարիա Ջուլինին և Մստիսլավ Ռոստրոպովիչը: