Երևանում աշխատանքն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնաժողովի 4-րդ համաժողովը, որին ներկա են կազմակերպության ավելի քան 60 ներկայացուցիչներ 20 երկրներից: Համաժողովին ներկա են «Հայ Դատի» պատվիրակություններ Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արցախից, Ավստրալիայից, Եգիպտոսից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից, Ուրուգվայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից, Ֆրանսիայից և այլն: Համաժողովի մասնակիցները կքննարկեն Ցեղասպանության, Արցախի ճանաչման, հայ-թուրքական հարաբերություններ և Ջավախքի հարցերը:
Որպես առանձին թեմա համաժողովի ընթացքում կքննարկվի Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում և Հայ Դատի առջև ծառացած նոր մարտահրավերները:
Համաժողովը տևելու է 3 օր և կավարտվի ապրիլի 1-ին:






