Շտուտգարդի (Գերմանիա) միջազգային անիմացիոն փառատոնը Վրաստանի կինոկենտրոնը և ReAniamnia միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը հայտարարում են Ռոբերտ Բոշ ընկերության հետ համատեղ մրցույթ` Հայաստանի մինչև 35 տարեկան պրոդյուսերների, անիմատորների և ռեժիսորների համար:
Մրցանակը կազմում է 70.000 եվրո:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 9-ը:
Մրցույթի ֆինանսավորումը կատարվելու է Ռոբերտ Բոշ ընկերության կողմից: Դիմած 3 լավագույն նախագծերի հեղինակները կհրավիրվեն Շտուտգարտ` մասնակցելու փառատոնին:
Հաղթողները, բացի 70.000 դոլար գումարից, կստանան նաև նախագիծը համատեղ արտադրելու հնարավորություն: