AM
2 Ապրիլ 2012 - 15:00 AMT

Ապրիլի 5-7-ը Երևանում կանցնեն Մոսկվայի մշակույթի օրեր

Ապրիլի 5-7-ը Երևանում տեղի են ունենալու Մոսկվայի մշակույթի օրեր: Այդ մասին լրագրողներին է ասել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով, օրերի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մեկ համերգի շրջանակում ելույթ են ունենալու Մոսկվայի Մեծ թատրոնի ներկայացուցիչները, Տուրեցկու անվան երգչախումբը և այլ հայտնի կատարողներ:

Ապրիլի 6-ին «Մեցցո» ակումբում սպասվում է հայ և ռուս ջազ նվագախմբերի համատեղ համերգ, իսկ եզրափակիչ օրը` ապրիլի 7-ին տեղի են ունենալու կլոր սեղաններ, քննարկումներ: Մոսկվայի տանն այդ օրերի շրջանակում բացվելու է ցուցահանդես:

Սուքիասյանը նաև նշեց, որ ապրիլի 26-29-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու Սանկտ Պետերբուրգի օրեր: