AM
4 Ապրիլ 2012 - 11:01 AMT

Երևանում քննարկում են ՀՀ և ՌԴ Միավորված զորքերի ստեղծման ռազմավարական պլանավորումը

Ապրիլի 4-ը Երևանում անցկացվելու են ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունների հերթական շտաբային բանակցությունները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեղեկատվական հակազդեցության, տարածքային պաշտպանության, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման ղեկավարման կազմակերպման և ռազմավարական ու օպերատիվ պլանավորմանն առնչվող այլ հարցեր: