AM
4 April 2012 - 14:26 AMT

Շտեֆան Ֆյուլե. Թեև ղարաբաղյան հակամարտությունն անվանում են սառեցված, դրա մասին ոչ ոք չի մոռանում

Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին կարող է դառնալ կողմերի միջ վստահության և փոխըմբռնման ստեղծումը, ասել է ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ կայացած մամլո ասուլիում: «Թեև ղարաբայան հակամարտությունն անվանում են սառեցված, ոչ ոք չի մոռանում այդ տարածքային վեճի մասին»,- ասել է Ֆյուլեն:

Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար և լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Մենք բազմիցս դարձել ենք փախստականների իրենց հայրենի հողեր վերադառնալու ցանկության ականատեսը, և այս գործընթացը պետք է տեղաշարժվի»,- ասել է նա, հաղորդում է Տրենդը: