AM
5 Ապրիլ 2012 - 09:06 AMT

Աուդրոնիուս Աժուբալիս. Լիտվան և Հայաստանը պետք է զարգացնեն դեռևս «համեստ» տնտեսական հարաբերությունները

Ապրիլի 5-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում շնորհակալություն է հայտնել լիտվացի պաշտոնակցին ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին աջակցելու համար՝ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ընթացքում: Ըստ Նալբանդյանի, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Նա նշել է, որ ի տարբերություն այլ պետությունների, Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը նշվում էր անցյալ տարի, քանի որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը և առաջիններից մեկն է դեսպանատուն բացել Երևանում:

Իր հերթին Աժուբալիսը առանձնացրել է դրական քաղաքական կապիտալը, որ կուտակվել է երկու երկրների հարաբերություններում: Նա նշել է, որ հիմնվելով դրա վրա, հյարկավոր է զարգացնել նաև դեռևս «համեստ» տնտեսական հարաբերությունները: Ըստ Լիտվայի ԱԳ նախարարի, լիտվական ընկերությունները արդեն հետաքրքվում են հայկական շուկայով: Բացի այդ, նա նշել է, որ զգալի է առաջընթացը Ասոցացման մասին պայմանագրին միանալու հարցում: Հայաստանն առաջինն է Ուկրաինայից հետո, որին մնում է միայն վավերացնել պայմանագիրը: Աժուբալիսը նշել է, որ Լիտվան 2013թ. կհյուրընկալի Արևելյան գործընկերության հարցերին նվիրված Արևելյան գագաթաժողովը և բոլոր ջանքերը կգործադրի, որ այն հաջող անցնի: