AM
5 Ապրիլ 2012 - 09:22 AMT

Վահան Հովհաննիսյան. Ալիևի խոսքերը Եվրանեսթում սառը ցնցուղ էին եվրախորհրդարանականների համար

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Բաքվում կայացած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում, նշել է, որ Ալիևի խոսքերը Եվրանեսթում սառը ցնցուղ էին եվրախորհրդարանականների համար:

Նա նաև անդրադարձել է հայկական պատվիրակության մասնակցության հարցին. «Պետք էր մեկնել Բաքու, քանի որ նախագահ Ալիևը, հավանաբար, չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց Ադրբեջանի իմիջին, որը մենք չէինք կարող հասցնել նույնիսկ մեծ ցանկության դեպքում»:

Հովհաննիսյանը նշեց, որ եվրոպացի և նույնիսկ ադրբեջանցի խորհրդարանականներից շատերը, որոնց անունները նա հասկանալի պատճառներով չի նշում, մոտեցել են հայկական պատվիրակությանը անհամաձայնություն հայտնելու համար Ալիևի հետ և աջակցության խոսքեր ասելու համար:

Վահան Հովհաննիսյանը նաև նշել է, որ մինչ այդ ելույթը, Ալիևի նստավայրում ընդունելության ժամանակ, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չկային, նա նույնիսկ չհիշեց ղարաբաղյան խնդրի մասին:

Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները:

«Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: