AM
5 Ապրիլ 2012 - 15:04 AMT

Վախճանվել է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Կլոդ Միլլերը

Փարիզում կյանքի 71-րդ տարում վախճանվել է ռեժիսոր և սցենարիստ Կլոդ Միլլերը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Միլլերի գործընկերների խոսքով, նա մահացել է ապրիլի 4-ին երկարատև հիվանդությունից հետո: Առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա Միլլերի հուղարկավորությունը:

Կլոդ Միլլերը ծնվել է 1942-ին Փարիզում, կարիերայի սկզբում աշխատել է այնպիսի ֆրանսիացի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը և Ռոբեր Բրեսսոնը:

Նա հասցրել է աշխատել 37 ֆիլմերի վրա, դրանցից մի քանիսում նա հանդես է եկել որպես դերասան: Խաղացել է ինքն իրեն երկու ժապավեններում՝ «Սեզարի գիշեր» սերիալում և «Ֆրանսուա Տրյուֆո. Դիմանկար» ֆիլմում: