Հասարակական-քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Հայաստանի առաջարկն իր տարածքում ռադիոլոկացիոն կայան տեղադրելու մասին կարող է հետաքրքրել Ռուսաստանին: Նրա կարծիքով, շատ բան կորոշվի ադրբեջանական կողմի դիրքորոշումից:
Եվսեևի խոսքով, ադրբեջանական կողմի ներկա դիրքորոշումն առայժմ մինչև վերջ կառուցողական չէ, քանի որ եթե խոսել վարձակալության վճարի մասին, ապա գումարը պետք է համապատասխանի այն խնդիրներին, որոնք կայանը լուծում է:
«Իմ կարծիքով, Ռուսաստանը լիովին կարող է հրաժարվել վարձակալության ժամկետը երկարացնելուց, որը լրանում է այս տարվա վերջին: Այս դեպքում լիովին հնարավոր է, որ Ռուսաստանը կգնա կայանի ստեղծմանն իր դաշնակի տարածքում, որի հետ առկա են դաշնակցային հարաբերություններ, այն է՝ Հայաստանի, և ոչ ոք չի կարող դա բացառել»,- հայտարարել է Եվսեևը «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում: Որպես օրինակ նա բերել է Գյումրիում ռուսական ռազմական բազան, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի դիմաց նրա տարածքն արտաքին հարձակումից պաշտպանելու հարցում :
Փորձագետը նաև նշել է, որ պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան դիտարկում է միջին հեռավորության հրթիռի ստեղծման հարցը: Նա նշել է, որ այդ տեսանկյունից նման կայանի տեղակայումը Հայաստանում արդարացված է: