AM
6 April 2012 - 07:35 AMT

Ռոստովի հայերը Զատկի օրը կտեսնեն «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը

Ապրիլի 8-ին, Սբ Զատկի օրը Դոնի Ռոստովի հայ համայնքի համար կցուցադրվի Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» փաստագրական ֆիլմը:

Ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Դա յուրօրինակ ձոն է Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին:

«Քրիստոնյա Հայաստանը» փաստորեն շարունակում է Արսեն Ասլանյանի «Սա Հայաստանն» առաջին և երկրորդ ֆիլմերի շարքը:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Նարինե Թուխիկյանը, օպերատորն է Արման Օրդյանը, կոմպոզիտորը Արա Գևորգյանը: Ֆիլմում հնչում է Վլադիմիր Մսրյանի ձայնը, իսկ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը կարողացել է շատ նուրբ երաժշտական ուղեկցություն ապահովել ֆիլմի համար: