AM
7 Ապրիլ 2012 - 07:17 AMT

«Ժողովուրդ». Երեք զինծառայող է ծանր վիրավորվել ականի պայթյունից

«Ժողովուրդ» թերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել է, որ մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետևակային ականի պայթյունից ծանր վիրավորել են երեք ժամկետային զինծառայողներ: Անտեսելով արգելքը, զինծառայողները անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում երեք զինծառայողներ՝ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանն ու Մարատ Գրիգորյանը ծանր վիրավորվել են և հոսպիտալացվել:

Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1 մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: