AM
10 Ապրիլ 2012 - 05:54 AMT

«Ժամանակ». Արամ Սարգսյանը քննադատել է Վարդան Օսկանյանի հետ նույն փաստաթուղթը ստորագրելու ՀԱԿ քայլը

«Ժամանակի» տեղեկություններով, Հայաստանի քաղաքագետների միության առաջարկած՝ ՀԱԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի և Դաշնակցության կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու շուրջ Հայ ազգային կոնգրեսում համաձայնություն չկա: Մասնավորապես, ՀԱԿ-ի Կենտրոնական շտաբի վերջին նիստում, որին մասնակցել է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել մարտի 1-ի պատասխանատու, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի, որ նույնն է թե՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն փաստաթղթի տակ Կոնգրեսի դրած ստորագրությունը: Արամ Սարգսյանը ներկաներին հիշեցրել է այն մարդկանց անունները՝ նրանց մեջ առանձնացնելով Վարդան Օսկանյանին, ովքեր մարտի 1-ից հետո նախագահական նստավայրում շնորհավորում էին գործող նախագահի հաղթանակը: