Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը եւ նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»: