AM
10 Ապրիլ 2012 - 07:58 AMT

Ընտրատեղամասերի մոտ 85 տոկոսը հաշմանդամներին մատչելի չէ

Այսօր Երևանում հաշմանդամների ընտրության մասնակցության իրավունքի ապահոման մասին քննարկման ժամանակ « Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը, «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը հայտարարեցին, որ պետք է արվեր ավելին և պետք է ավելի շատ հաշմանդամներ լինեին կուսակցություններում և ԱԺ-ում ու այդպիսով ավելի մեծ հնարավորություններ կլիներ խնդիրները բարձրաձայնել:

Սուրեն Օհանյանն ասաց, որ արդեն 10 տարի է զբաղվում են հաշմանդամների ընտրություններին մասնակցելու հարցով, սակայն դա չի նշանակում, թե խնդիրը լուծվել է: «Մենք ընդհանուր առմամբ պատրաստ չենք ընտրություններին: 2003-ի տվյալներով ունենք 87 տոկոս անմատչելի ընտրատեղամասեր, 2007-2008 թթ. ցուցանիշը 2 տոկոսով բարելավվել է, այն էլ դրամաշնորհների միջոցով:

Որպեսզի ունենանք մատչելի ընտրատեղամասեր ՀՀ-ին պետք է 40 տարի: Միայն 82 տեղամաս է, որ լիովին պատրաստ է ընդունել հաշմանդամներին: Հաշմանդամ ընտրողներն են 164 368»,- հայտարարել է Սուրեն Օհան յանը: